Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բյու­ջե­տա­յին մուտ­քե­րը գա­հա­վի­ժում են

Բյու­ջե­տա­յին մուտ­քե­րը գա­հա­վի­ժում են
26.11.2020 | 23:41

Մինչ գե­րա­գույն դա­վա­ճա­նը ևս 6 ամ­սով իշ­խա­նու­թյուն է մու­րում «ժող ջա­նից» տե­րե­րի ա­ռաջ ստանձ­նած «պար­տա­վո­րու­թյուն­նե­րը» մինչև վերջ «պատ­վով» կա­տա­րե­լու հա­մար, պաշ­տո­նա­կան թվերն այլ բան են վկա­յում (տես` ներ­կա­յաց­վող ա­ղյու­սակ­նե­րը):


Ս.թ. հոկ­տեմ­բե­րին սեպ­տեմ­բե­րի հա­մե­մա­տու­թյամբ ա­ռանց այն էլ թեր­հա­վա­քագր­ված հար­կե­րը հա­վա­քագր­վել են 14 մի­լիարդ դրա­մով պա­կաս, իսկ 2019-ի հուն­վար-հոկ­տեմ­բեր հան­րա­գու­մա­րի հա­մե­մատ 2020 թ. նույն ժա­մա­նա­կում՝ ամ­բողջ 91 մի­լիարդ դրա­մով պա­կաս:
Ա­սել է` Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյու­նը, «շնոր­հիվ» երկ­րի վար­չա­պե­տի ա­թո­ռին զմռս­վա­ծի, յոթմ­ղո­նա­նոց քայ­լե­րով գա­հա­վի­ժում է դե­պի սնան­կա­ցում:


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8188

Մեկնաբանություններ